4080 դիտում
14:19 23-08-2016
Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող նշված ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը:
Դատավոր Հարություն Մովսիսյանը, ներկայացնելով վճիռը և ապացուցված համարելով Վ. Պերմյակովին ներկայացված մեղադրանքները (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ« շահադիտական դրդումներով« զուգորդված՝ շորթմամբ« ավազակությամբ կամ բանդիտիզմով), նրան դատապարտեց ցմահ ազատազրկման:
Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ-ի հունվարի 13-ից:
Հիշեցնենք,որ դատախազ Գևորգ Գևորգյանը պահանջել էր ցմահ ազատազրկում՝ համադրելով ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ« շահադիտական դրդումներով« պատվերով« ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ« ավազակությամբ կամ բանդիտիզմով)« 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ« 4-րդ կետերով (ավազակային հարձակում« որը կատարվել է բնակարան« պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով« զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը)։
Հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 19-ի նիստում հրապարակել է պաշտպանական ճառը« որում նշել էր« որ իր պաշտպանյալը չի հերքել հանցագործություն կատարելու փաստը: Պաշտպանը որպես մեղմացուցիչ հանգամանք նշել էր Պերմյակովի 20 տարեկան լինելու« ժամկետային ծառայության մեջ գտնվելու« նախկինում դատապարտված չլինելու հանգամանքները« ինչպես նաև այն փաստը« որ չնայած Պերմյակովը չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ« սակայն ինֆանտիլ անձ է:
Պաշտպանյալի խոսքից հետո դատարանը վերջին խոսքի իրավունք տվեց ամբաստանյալին, սակայն վերջինս հրաժարվեց դրանից:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել [/url]էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր:
Նմանատիպ նյութեր
2552 դիտում
16:15 18-06-2014
Թուրքիայի նախկին նախագահը ցմահ ազատազրկման դատապարտվեց
1882 դիտում
19:12 23-08-2015
«Մահմեդական եղբայրների» առաջնորդը 2-րդ անգամ դատապարտվեց ցմահ ազատազրկման
2242 դիտում
16:13 27-08-2015
Մախաչկալայի նախկին քաղաքապետը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան