Ապստամբների կողմն անցած եմենյան բանակի ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աթաքը
Եմենում ապստամբ հոուսիթների կողմն անցած եմենյան բանակի ստորաբաժումները իրենց վերահսկողության տակ են վերցրել Շաբվա գավառի մայրաքաղաք Աթաքը:
Այս մասին հայտնում է TАСС-ը՝ հղում կատարելով արաբական «Ալ-Մանար» հեռուստաալիքին: Հեռուստաալիքի տեղեկություններով` Եմենի զինծառայողները և հոուսիթների զինված ջոկատները քաղաքից դուրս են մղել ծայրահեղական տաքֆիրիստների զինված խմբավորումներին, ինչպես նաև նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադիի վարչակարգին աջակցող աշխարհազորայինների ցեղախմբերին: