211652_close_icon
views-count5453 դիտում article-date 18:44 03-01-2025

Հայաստանը Ադրբեջանին է զիջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձրել իր վերահսկողության տակ գտնվող Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքները, այլև չի դուրս բերել զորքերը այդ տարածքներից․ Մարուքյան

Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Եթե հետևենք տոնական օրերի պետական ու «փորձագիտական»շրջանակների հռետորաբանությանը, կնկատենք, որ կարմիր թելով անցնում է մի սուտ. ըստ նրանց՝ 2024 թվականին Հայաստանը, ի տարբերություն նախորդ տարիների, որևէ կորուստ չի կրել։

Բնական է, որ հասարակությանը պետք է փոխանցել դրական ուղերձներ, բայց դրանք չեն կարող հիմնված լինել ստի վրա. չի կարելի խաբել մարդկանց։ Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ։  

Հայաստանը Ադրբեջանին է զիջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներ, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձրել իր վերահսկողության տակ գտնվող Հայաստանի օկուպացված ինքնիշխան տարածքները, այլև չի դուրս բերել զորքերը այդ տարածքներից։  
Այսպիսով, Հայաստանը կորցրել է ևս մեկ խաղաքարտ՝ այն անվճար զիջելով Ադրբեջանին՝ առանց որևէ փոխհատուցման կամ փոխանակման հնարավորության։  

2024 թվականի ամենամեծ կորուստն այս հանգամանքն է։ Այն մեր բանակցային զինանոցում եղած վերջին քարտերից էր և կարող էր ծառայել պետական շահերի սպասարկմանը՝ Ադրբեջանից օկուպացված տարածքների վերադարձը պահանջելու համար։ 

Սակայն այն միակողմանի զիջվեց՝ ոչ մի բանի դիմաց, իսկ այսօր իշխանական քարոզչությունը ներկայացնում է, թե 2024 թվականը եղել է ամենախաղաղ և «անկորուստ» տարին։ 

Անգամ այս զիջման դիմաց Ադրբեջանում պահվող մեկ ռազմագերի կամ բանտարկյալ չվերադարձվեց»։


 

Նմանատիպ նյութեր