211652_close_icon
views-count1036 դիտում article-date 12:22 06-04-2015

Անցած 18 օրվա ընթացքում Եմենում 549 մարդ է զոհվել, 1707-ը` վիրավորվել

Սկսած այս տարվա մարտի 19-ից մինչ այժմ Եմենում զոհվել է 549 մարդ, որոնցից ավելի քան 200-ը՝ խաղաղ բնակիչներ, ևս 1707 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն` հղում կատարելով ապրիլի 5-ին ՄԱԿ մարդասիրական հարցերով կոորդինացիայի վարչության կողմից հրապարակված զեկույցին: ՄԱԿ մարդասիրական հարցերով կոորդինացիայի վարչությունը զեկուցում ընդգծել է, որ զոհվածների և վիրավորների թիվը զեկուցում կարող է խիստ նվազեցված լինել: Բանն այն է, որ ոչ բոլոր վիրավորներն են հնարավորություն ունենում դիմել բժշկական հաստատությունների բուժօգնությանը: Բացի դրանից` զոհվածներին էլ նրանց ընտանիքները հաճախ անմիջապես թաղում են: Նշենք, որ զեկույցում ներկայացված զոհվածների թվում են Եմենի մայրաքաղաք Սանայում երկու մզկիթներում այս տարվա մարտի 20-ին իրականացրած ահաբեկչությունների զոհերը:

Նմանատիպ նյութեր