975 դիտում
17:00 10-04-2015
Շիրակի մարզպետարանում անցկացվեց ընտանեկան մասնագիտական դինաստիաների մեծարման արարողություն
Քանի որ կառավարության նախաձեռնությամբ 2014 թվականի ապրիլից 2015 թվականի ապրիլը Հայաստանում հայտարարվել է Ընտանիքի տարի, Շիրակի մարզում անցած տարվա ընթացքում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ: Դրանց շրջանակներում այսօր Շիրակի մարզպետի անունից հատուկ հուշանվերներով պարգևատրվեցին և շնորհակալագրեր ստացան ընտանեկան եռաստիճան մասնագիտական յոթ դինաստիաներ: Խոսքն այն ընտանիքների մասին է, որտեղ պապը, հայրն ու թոռը նույն մասնագիտությունն ունեն:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունից ներկա յոթ ընտանիքների անդամներին ողջունեց Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը:
«Ես ուրախ եմ ձեզ հետ հանդիպման համար, եռաստիճան մասնագիտական դինաստիա ասվածն այնքան էլ սովորական արտահայտություն չէ: Մանկավարժներ, երկաթուղայիններ, մարզիկներ, նկարիչներ, սերունդից սերունդ ձեր ընտանիքներում մասնագիտական հմտությունները կարևորվել, հարգվել են, կարողացել եք սիրել ձեր աշխատանքը: Ձեզ համար մասնագիտությունը միայն աշխատանք չի եղել, այլև կոչում: Ձեզ մաղթում եմ ընտանեկան ջերմություն, աշխատանքային ձեռքբերումներ»,-ասաց Հարաություն Արշակյանը:
«Մանկավարժ, մարզիկ, երկաթուղային, թե արվեստագետ, բոլորիդ համար մասնագիտուըթյունը հպարտություն է: Ձեզ հավատով լեցուն աշխատանք ու կյանք եմ ցանկանում»,- մաղթեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանը:
Ներկաները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար: Խոսելով իրենց ընտանիքների մասին, նրանք նշեցին, որ հպարտ են իրենց մասնագիտությամբ, առավել հպարտ են ամուր ու ջերմ ընտանիքներով:
Նմանատիպ նյութեր
1854 դիտում
17:52 21-02-2015
Ընտանեկան մասնագիտական դինաստիաների մեծարման հանդիսություններ ոստիկանությունում. տեսանյութ
1156 դիտում
12:50 21-03-2015
Ընտանեկան մասնագիտական դինաստիաների մեծարման երթական հանդիսությունը՝ Լոռու մարզում. տեսանյութ
1413 դիտում
21:13 14-04-2015
Ընտանեկան մասնագիտական դինաստիաների մեծարման հանդիսություն՝ ոստիկանության տնտեսական վարչությունում. տեսանյութ
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»