211652_close_icon
views-count1114 դիտում article-date 16:11 10-04-2015

Լիտվան ԱՄՆ հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում

Ինչպես տեղեկացնում է «bbc.co.uk»-ն, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից ոչ հեռու՝ Պաբրադեի զորակայանում, սկսվել են ամերիկացի և լիտվացի զինծառայողների համատեղ զորավարժությունները, որոնցում առաջին անգամ մանակցում են մոտ մեկ ամիս առաջ այնտեղ ժամանած ամերիկյան «Աբրամս» տանկերը։ Ինչպես հայտնել են Լիտվայի ՊՆ-ում, զորավարժություններին մասնակցում են մոտ 150 ամերիկացի զինծառայողներ, ովքեր ժամանել են ԱՄՆ-ի և Գերմանիայի մշտական տեղակայման վայրերից։ Զինվորականներն իրենց հետ բերել են մոտ 20 տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ 5 ամենաժամանակակից М1А2 «Աբրամս» տանկեր։ Զորակայան ժամանած Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը լրագրողներին ասել է, որ այդ զորավարժությունները բալթյան դաշնակիցների անվտանգության ապահովման ՆԱՏՕ-ի ծրագրի մի մասն են։

Նմանատիպ նյութեր