1210 դիտում
17:36 10-04-2015
Արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտի և ՌԴ իրավական ակադեմիայի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանն ու ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը մասնակցում են ապրիլի 9-ին Մոսկվայում մեկնարկած «Կատարողական վարույթի օրենսդրության զարգացման համակարգայնությունը. ներդաշնակեցման և համակարգման խնդիրը խորագրով» ռուս-գերմանական գիտա-գործնական երկօրյա համաժողովին:
Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության «Ռուսաստանի իրավական ակադեմիա» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հիմնարկի կողմից:
Այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի և Ռուսաստանի իրավական ակադեմիայի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Փաստաթղթի շրաջանակում նախատեսվում են համատեղ, անհատական և խմբային դասընթացներ, վարպետության դասերի կազմակերպում ուսանողների, գործող իրավաբանների և քաղաքացիների համար՝ իրավագիտության և իրավակիրառ գործունեության արդիական խնդիրների վերաբրեյալ, գիտական և գիտամեթոդական կոնֆերանսների, սեմինարների կազմակերպում, գիտական և գիտամեթոդական համատեղ ժողովածուների հրատարակում և
այլն:
Նմանատիպ նյութեր
1104 դիտում
09:46 11-04-2015
Արդարադատության նախարարության և ՌԴ իրավական ակադեմիայի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր
2885 դիտում
20:58 13-03-2019
ՀՖՖ և Instat Limited ընկերության միջև կնքվել է համագործակցության նոր` հնգամյա պայմանագիր
Այս բաժնից
739 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան