211652_close_icon
views-count1115 դիտում article-date 20:06 10-04-2015

Աշխատանքային խորհրդակցություն` Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների տնօրենների հետ

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների տնօրենների հետ: Վերջինս քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել խորհրդակցության մասնակիցներին` մայրության եւ գեղեցկության միամսյակի առիթով նախաձեռնվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան հերթական անգամ պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու համար: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ մոտ օրերս կամփոփվեն ակցիայի արդյունքները եւ կներկայացվեն հանրությանը: Ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի առնչությամբ քաղաքապետի տեղակալը քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների ղեկավարներին հանձնարարել է ակտիվորեն մասնակցել ինչպես ծառատունկին, այնպես էլ շաբաթօրյակին եւ բացի բակային տարածքներից, բարեկարգման աշխատանքներ իրականացնել նաեւ շենքերում եւ հարակից ենթակառուցվածքներում: Անդրադառնալով Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակում Երեւան ժամանող հյուրերի մեծ հոսքին՝ քաղաքապետի տեղակալը հանձնարարել է բուժհաստատություններում լրացուցիչ պայմաններ ապահովել հնարավոր ավելի մեծ թվով դիմողների պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար: «Շտապ օգնության» ծառայության տնօրենին հանձնարարվել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապահովել հերթապահ անձնակազմեր` անհրաժեշտ արագ օգնություն ցուցաբերելու նպատակով: Հանձնարարվել է նաեւ ապրիլի 24 -ին ավելի մեծ թվով շտապ օգնության մեքենաներ ու բուժանձնակազմեր տեղակայել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում:

Նմանատիպ նյութեր