211652_close_icon
views-count1725 դիտում article-date 23:32 10-04-2015

Շուտով բեմ կբարձրանա «Զույգ արեգակներ» նոր բալետային ներկայացումը

Գրիգոր Նարեկացուն, Թորոս Ռոսլինին, Արշիլ Գորկուն, Մեսրոպ Մաշտոցին ու Արամ Խաչատրյանին միավորող բալետային ներկայացումը շատ շուտով «կբարձրանա» բեմ: Այդ խոշոր նախագծի հեղինակը բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանն է՝ իր «Զույգ արեգակներ» նոր բալետային ներկայացմամբ: Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական միջոցառումների ցանկում ներառված ներկայացումը ցույց է տալու այն ամենը, ինչ հայերը ստեղծել են հազարամյակների ընթացքում և հանձնել համաշխարհային մշակույթին: Նարեկացու խոսքի բացառիկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարի գունային պլաստիկան ու Արշիլ Գորկու վերացական մտածելակերպը կներկայացվեն պարավեստի լեզվով, իսկ երաժշտական շունչ կհաղորդեն Մաշտոցի շարականները, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի, Աշոտ Արեյանի երաժշտությունները։ Ներկայացման բոլոր արտիստները հրավիրված են արտասահմանից: Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից եկած պարողները 8 ամիս անցկացնելու են Հայաստանում: Ներկայացումը կունենա չորս պրեմիերա՝ մայիսի 27-ին, 31-ին, հունիսի 9-ին և 10-ին: Այդ օրերին գլխավոր դերերը կատարելու համար հրավիրվել են Վաշինգտոնի և Շտուտգարտի բալետների առաջատար մենակատարները, հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր