1648 դիտում
20:39 06-07-2015
Կկայանա «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ` ս. թ. հուլիսի 9-ին և 10-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան: Ներկայացումն իրականացրել են «Հզոր զգացմունքներ» պարային խումբը և վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը` Շվեդական Արքայական բալետի և Բավարիայի Պետական բալետի առաջատար մենապարողների մասնակցությամբ:
Ներկայացման բեմադրիչն է Արսեն Մեհրաբյանը /Շվեդիա/, բեմի ձևավորումը և զգեստները՝ Օտտո Բուբենչեկի /Գերմանիա/: Մենակատարներ` Արսեն Մեհրաբյան /Շվեդական Արքայական բալետի հիմնական մենապարող/, Տիգրան Միքայելյան /Բավարիայի Պետական բալետի հիմնական մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ/, Վահե Մարտիրոսյան /Շվեդական Արքայական բալետի առաջատար մենապարող/, Իլյա Սարկիսով /Բավարիայի Պետական բալետի մենապարող/, Մարիա Դիվանյան /բալետի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ /Հայաստան/, Անժելա Լի Ռեբելո /Ժնևի Մեծ թատրոնի մենապարուհի/, Անժելիկա Դավթյան /«Բարեկամություն» համույթ/:
[b]ՀՀ Մշակույթի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1445 դիտում
22:57 13-02-2014
Գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով
Այս բաժնից
1003 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
982 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
916 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր