211652_close_icon
views-count12414 դիտում article-date 22:16 10-04-2015

Հայտնաբերվել է «ՎԻՊ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենի BMW-ն, որով նա մահվան ելքով վրաերթ էր կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի բնակիչ, 36-ամյա Հայկ Ոսկանյանի վարած BMW մակնիշի 555 ՕV 10 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այսօր ժամը 00:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ, 68-ամյա Մամիկոն Ղևենյանին և թողնելով նրան անօգնական՝ դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/10/49100/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ապրիլի 10-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում՝ Արշակունյաց թիվ 53Ա շենքի դիմաց, տղամարդու դի կա: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննիչ Գրիգոր Թամոյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին, որ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 68-ամյա Մամիկոն Ղևենյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Մարկիզա Շիկ» ՍՊԸ-ում: Փաստի առթիվ քննիչ Գ. Թամոյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր