211652_close_icon
views-count32350 դիտում article-date 09:38 10-04-2015

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «ՎԻՊ Մոթորս» ՍՊԸ-ի տնօրենը BMW-ով վրաերթի է ենթարկել «Մարկիզա Շիկ» ՍՊԸ-ի աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում՝ Արշակունյաց թիվ 53Ա շենքի դիմաց, տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գրիգոր Թամոյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 68-ամյա Մամիկոն Ղևենյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Մարկիզա Շիկ» ՍՊԸ-ում: Փաստի առթիվ քննիչ Գ. Թամոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում գիշերը ժամը 03:00-ի սահմաններում ինքնակամ Շենգավիթի ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի բնակիչ, 36-ամյա Հայկ Ոսկանյանը, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած BMW մակնիշի 555 ՕV 10 համարանիշի ավտոմեքենայով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ոսկանյանն աշխատում է «ՎԻՊ Մոթորս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր