211652_close_icon
views-count14214 դիտում article-date 22:39 10-04-2015

Երևանում 53-ամյա վարորդը MAN մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ, 53-ամյա Գագիկ Հովսեփյանը Բադալ Մուրադյան փողոցի թիվ 6 հասցեի դիմաց իրեն ամրացված «Խաչհար» ՍՊԸ-ին պատկանող MAN մակնիշի 974 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 38-ամյա Գայանե Այվազյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները, որոնց դեպքի վայրում օգնել են քաղաքացիները: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր