211652_close_icon

Երևանում «MAN» մակնիշի ավտոբուսը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count43701 դիտում article-date 15:42 14-04-2025
Այսօր՝ ապրիլի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Հրաչիկ Մ.-ն իր վարած «MAN» մակնիշի, Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսով Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմմա Մ.-ին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Սիմոնյանն ու պարեկ Տիրայր Անտոնյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 36 երթուղին: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր