1986 դիտում
09:42 11-04-2015
Ծանր իրավիճակում են հայտնվել հայաստանյան այն ընկերութունները, որոնք մետաղական արտադրանք են թողարկում. ՀԺ
«Վերջին շրջանում բավական ծանր իրավիճակում են հայտնվել հայաստանյան այն ընկերութունները, որոնք մետաղական արտադրանք են թողարկում: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ամրանների (արմատուրաների) արտադրությանը:
Ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում հայտնվել է Ուկրաինայի արևելքում անջատողականների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քանդված կառույցներից հանված ամրաններ: Այդ գործով զբաղվում են գործարարներ, որոնք ժամանակին հանում էին 1988թ. երկրաշարժի հետևանքով տուժած բնակավայրերի քանդված կառույցների ամրանները և վաճառում:
Ուկրաինայի արևելքից բերված ամրանները հայկական շուկայում վաճառվում են շատ ցածր գնով և հարվածում տեղական արտադրողին: Բայց առանց այս էլ ամրանների տեղական արտադրությունը արդեն ամիսներ շարունակ գտնվում է ուկրաինական, ռուսական և վրացական ամրանների «ճնշման» տակ: Գրիվնայի, ռուբլու և լարիի կտրուկ արժեզրկման պատճառով այդ երկրներում արտադրվող ամրանները տեղական շուկայում էժանացել են մոտ 30 տոկոսով: Ներկրվող ամրանների հետ մրցակցելու համար մեր արտադրողները նվազեցրել են իրենց արտադրանքի գները և հայտնվել սնանկացման եզրին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2538 դիտում
10:25 09-06-2016
2014թ բացված «Մեգա Մեդ» գործարանը դեռ արտադրանք չի թողարկում. «Հայկական ժամանակ»
1201 դիտում
22:57 24-09-2022
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը Սյունիքի մարզում է. քննարկել են ստեղծված իրավիճակում մարզի անվտանգությունը
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»