211652_close_icon
views-count2644 դիտում article-date 13:04 20-07-2020

Սահմանային լարված իրավիճակում արձանագրվեցին այն բոլոր սխալները, որոնք երկու տարի շարունակ անում է գործադիր իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ. Անդրանիկ Թևանյան. Tert.am

Վերջին օրերին սահմանային լարված իրավիճակով պայմանավորված խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերն ինչ- որ հնարավոր է, անում են. դադարեցրել են սուր պայքարը, համախմբվել բանակի շուրջ և հասարակական կոնսոլիդացիայի կոչեր են հնչեցնում, իշխանությունը կարող էր գոնե խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ կոնսոլիդացիա նախաձեռնել, սակայն չարեց: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/07/20/tevanyan/3349646?fbclid=IwAR2W1AUg621SmeuFp6kuPTuDu5-eY1ST3-fb-04Qdwp7P_yiao-9KOOJ5G8]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: «Ընդհանրապես տավուշյան դեպքերին մեր խորհրդարանի արձագանքն ադեկվատ չէր, եթե հիշում եք, այդ օրերին նրանք լրիվ այլ օրակարգերով այլ թեմաներ էին քննարկում: Այս իշխանության բնույթն է այդպիսին, մեկ դերասանի թատրոնի տրամաբանությամբ, և այդ պայմաններում փաստացի գործադիր իշխանությունը ևս ադեկվատության պակաս ցույց տվեց: Կարող ենք ասել, որ այս օրերին արձանագրվեցին այն բոլոր սխալները, որոնք երկու տարի շարունակ ցույց է տալիս գործադիր իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Իսկ այդ սխալները վերաբերում են նախ ներքին, հետո արտաքին պառակտմանը միտված քաղաքականությանը»,- նշեց նա: Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ արտաքին քաղաքական ոլորտում պարզ դարձավ, որ սխալ էր բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելը. «Սխալ էր Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները փոխարինել Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություններով, որովհետև դրանք ցանկացած պահին կարող էին խախտվել և խախտվեցին: Անընդհատ հայտարարում են, թե մենք կապ չունենք և չենք բանակցում, լուծումները պետք է բավարարեն Ադրբեջանի ժողովրդին: Եվ նման մոտեցումներով, ըստ էության, արձանագրվեց այդ բախումը, տեղում սրբագրեց և խմբագրեց գործադիր իշխանության սխալները և բացթողումները»: Հարցին՝ այս ամենն ինչպե՞ս կարող է անդրադառնալ ներքաղաքական իրավիճակի վրա, Թևանյանը նշեց, որ իշխանությունն ինչպես առաջ, այնպես էլ հիմա, չի էլ թաքցնում, որ շարունակելու է հետապնդումները ընդդիմախոսների նկատմամբ. «Այդպիսին է իշխանությունների բնույթը և պետք չէ սպասել կոնսոլիդացիայի և ողջախոհության»։ Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/07/20/tevanyan/3349646?fbclid=IwAR2W1AUg621SmeuFp6kuPTuDu5-eY1ST3-fb-04Qdwp7P_yiao-9KOOJ5G8]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր