211652_close_icon
views-count4044 դիտում article-date 09:51 11-04-2015

Գեղարքունիքի մարզի գյուղերում ուժգին քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ. Ժողովուրդ

«Երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Ծովազարդ և Խաչաղբյուր գյուղերում ուժգին քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ քամու հետևանքով Ծովազարդ գյուղի մի քանի տների և անասնագոմերի տանիքները մասնակի վnասվել են: Վերը նշված գյուղերի գյուղապետերի հետ զրույցից պարզվեց, որ հատկապես Հայրավանքում քամու հետևանքով տուժել է 15-ից 20 ընտանիք, վնասվել են նրանց տների և անասնագոմերի տանիքները: Իսկ Խաչաղբյուր գյուղը ուժգին քամու հետևանքով նույնիսկ մի քանի ժամով հոսանքազրկվել է: Այստեղ տուժել է 7 ընտանիք, որից մեկի կորուստները բավականին մեծ են: «Տան թիթեղյա տանիքն ամբողջությամբ քամու հետևանքով շուռ է եկել, և գազի խողովակներն են կոտրվել: Ընտանիքի անդամների բախտը բերել է, որ հոսանքազրկված է եղել գյուղը, թե չէ լավ բան չէր լինի»,- պատմեց Խաչաղբյուրի գյուղապետ Հակոբ Գաբոյանը: Իսկ, ահա, Ծովազարդում քամու հետևանքով բարեբախտաբար տուժել է ընդամենը երեք ընտանիք: Նշենք, որ կազմվել են հանձնաժողովներ՝ վնասները չափելու նպատակու[: Բացի այս՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Տանձուտ գետի ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով փլուզվել է Սանկտ Պետերբուրգ և Լագեր անվանումները կրող թաղամասերն իրար կապող հետիոտնային կամուրջը: Ի դեպ, օդերևութաբանները նախազգուշացնում են, որ այսօր հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր