211652_close_icon
views-count1303 դիտում article-date 11:29 11-04-2015

Կապանում բացվել է Մեծ եղեռնին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես

Ապրիլի 9-ին Կապանի ժամանակակից արվեստի թանգարանից մեկնարկեց մարզկենտրոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Թանգարանի տնօրեն Բորիս Մինասյանն այստեղ բացված ցուցահանդեսում թանգարանի ֆոնդից ներկայացրել էր թեմային առնչվող աշխատանքներ: Քսաներկու գեղանկարները խորհրդանշում էին մարդկության ցավը, Եղեռնից մազապուրծներին, նաեւ՝ մայրությունը, վերածնունդը, կյանքի նոր ծիլերը: Սրահում հնչում էր Լուսինե Զաքարյանի ձայնը, իսկ վառվող մոմերը խորհրդանշում էին Եղեռնի զոհերի հիշատակը: Ներկայացված էին նաեւ Ցեղասպանությունը վերապրածների, նրանց սերունդների` աշխարհին հայտնի հայ մեծ գեղանկարիչների գործեր: Տնօրեն Բորիս Մինասյանը քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին եւ ցուցադրությանը ծանոթացող մյուս հյուրերին մանրամասն ներկայացնում էր գեղանկարչական աշխատանքների հեղինակներին, դրանց ստեղծման պատմությունը եւ այն, թե ինչ է արտացոլում տվյալ գործը: Սա նաեւ առիթ էր, որ թեմատիկ ցուցահանդեսի բացման հյուրերը շրջեին ու եւս մեկ անգամ դիտեին թանգարանում ներկայացված հարուստ ֆոնդի այլ աշխատանքները եւս:

Նմանատիպ նյութեր