211652_close_icon
views-count2110 դիտում article-date 17:14 24-03-2014

Ազգային ժողովում այսօր բացվեց գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես. ֆոտոշարք

Մարտի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացվեց գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես, որը նախաձեռնել էր «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահները, պատգամավորներ, նկարիչներ: Ցուցահանդեսին ներկայացված էր մոտ 50 գեղանկարչական աշխատանք: «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ նախագահ Վարազդատ Ավոյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար եւ կարեւորեց ցուցահանդեսի անցկացումը ՀՀ Ազգային ժողովում: Նա նշեց, որ ցուցահադեսը բարեգործական է, եւ նկարների վաճառքից ստացված գումարը կտրամադրվի Գյումրու Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցի վերականգնմանը: Հարյուրամյա գեղարվեստի դպրոց, որտեղ դասավանդել եւ ուսանել են գյումրեցի հայտնի արվեստագետները: Նկարիչ Սամվել Սեւադան, ողջունելով ցուցահանդեսն Ազգային ժողովում անցկացնելը, նշեց, որ անցյալում բազմաթիվ հայտնի նկարիչներ կրթած դպրոցն այսօր մոռացության է տրվել եւ օգնության կարիք ունի: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ սրահում թեւածում է Գյումրու մշակութային շունչը եւ կոչ արեց աջակցելու գեղարվեստի դպրոցի վերկանգնմանը: Նա կարեւորեց դպրոցի արժեքավոր ավանդույթների շարունակականությունը՝ հաշվի առնելով այդ կրթօջախի դերը սերունդների կրթության գործում: Ազգային ժողովում գեղանկարչական աշխատանքները կցուցադրվեն մարտի 24-28-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր