211652_close_icon
views-count3772 դիտում article-date 12:28 11-04-2015

Դավիթաշեն վարչական շրջանը օր-օրի գեղեցկանում է. վարչական շրջանի ղեկավարի հորդորը՝ բնակիչներին. ֆոտոշարք

Մաքրելով չի մաքրվում ոչ մի թաղամաս, ոչ մի բակ: Մաքուր պահելով է մաքրվում: Այս մասին այսօր [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ում անմիջական մասնակցությամբ Դավիթաշենում ծառատունկ էր հայտարարված: Նա նշեց, որ այսօր վարչական շրջանում 1000 ծառ ավելացավ: Ավելին` մինչեւ գարնան վերջ եւս 1000 ծառ կտնկեն եւ գարնանատունկը նոր միայն կհամարեն ավարտված: «Փորձում ենք ամեն ծառատունկին 10 տոկոսով ավելացնել վարչական շրջանի ծառերի քանակը»,-ասաց Ռ. Բաղդասարյանը: Դիտարկմանը, թե վարչական շրջանի ղեկավարությունը ամեն ինչ անո՞ւմ է, որ Դավիթաշենն էլ ավելի գեղեցիկ տեսք ունենա, և բնակիչները խնամքով պահպանո՞ւմ են եղածը, թե՞ ոչ, պատասխանեց. «Խնամքով են, բայց նաեւ բնակիչների հետ աշխատանք ենք տանում, որ իրենք ավելի հոգատար լինեն թաղամասի նկատմամբ. աղբը նետեն համապատասխան վայրերում: Հատկապես այն դեպքում, երբ բոլոր վայրերը ապահոված են աղբամաններով եւ համապատասխան այլ ատրիբուտներով: Մնում է, որ բնակիչներն ավելի հոգատար լինեն: Մենք պարտաճանաչ մեր աշխատանքն ենք կատարում եւ հորդորում քաղաքացիներին, որ ավելի մաքուր պահեն Երեւանը, թաղամասը, բակը: Մաքրելով չի մաքրվում ոչ մի թաղամաս, ոչ մի բակ: Մաքուր պահելով է մաքրվում»: Նշենք, որ ծառատունկին մասնակցում էին ոչ միայն սովորական քաղաքացիները, այլեւ հասարակությանը հայտնի դեմքեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր