211652_close_icon
views-count9926 դիտում article-date 17:11 11-04-2015

Երևանի Եղբայրության 22 և Բագրատունյաց 16 շենքերի բնակիչները դժգոհում են իրենց հարևանությամբ սնկի պես աճող օբյեկտից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Եղբայրության 22 շենքի բնակիչները զրկվում են շենքի կանաչապատ տարածքից: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին նշված շենքի բնակիչները: Նրանց խոսքով՝ ժամանակի ընթացքում սնկի պես աճող օբյեկտը, որը գտնվում է Եղբայրության 22/5 հասցեում, փակել է եղբայրության 22 և Բագրատունյաց 16 շենքերին հարող կանաչապատ տարածքը: «Չկա բնակիչների համար անցուդարձի մայթեզր: Երեխաները ստիպված են վտանգի ենթարկելով իրենց կյանքը՝ փողոցում անց ու դարձ անել՝ դպրոց գնալու համար: Շենքի ճակատային մասից հնարավոր չէ շտապօգ նության և հրշեջ-մեքենաների ոչ մի մեքենայի ելք ու մուտք, իսկ շենքը հին է ու փայտյա»,- ասացին նրանք: Նաև նշեցին, որ բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ գործող օբյեկտի անբարո գործունեության համար: «Բազմիցս տեղի ունեցող աղմկահարույց դեպքերը խանգարում են 2 շենքի բնակիչների հանգիստը: Շենքի մուտքերը ծառայում են որպես պետքարան տվյալ անձանց համար: Կառուցված շենքը չի համապատասխանում ոչ մի ստանդարտների, շենքից գտվում է 3 մետր հեռավորության վրա: Ծավալում է առևտրի գործունեություն: Չհաշված ստեղծված իրավիճակը, հայտնվել են նորընտիր տերեր, որոնք ամպագոռգոռ հայտարարություններ են անում, որ տվյալ օբյեկտը և նրան հարող տարածքը սեփականաշնորհված է և ենթակա է շինության կառուցման: Տվյալ տարածքները բարեկարգվել և կանաչապատվել են բնակիչների կողմից»,- մեկը մյուսի հետևից դժգոհում էին տարածքի բնակիչները: Ինչպես նաեւ նշեցին, որ քաղաքապետարանից պահանջում են վերացնել ապօրինի շինությունը և դրա հետ կապված բոլոր ապօրինի գործարքները, խնդրում են կանգնել բնակիչների կողքին, սատար լինել իրենց և օգնել պահպանելու իրենց ձեռքերով ստեղծված կանաչապատ տարածքը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր