211652_close_icon
views-count5183 դիտում article-date 12:06 12-04-2015

Շենգավիթ վարչական շրջանում թաղապետարանի բարձր հովանու ներքո ստեղծվում են աղբի «բուրգեր» ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երեւանի քաղաքապետարանի եւ որոշ վարչական շրջանների պատասխանատուներ ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե «Երեւանն իրենց տունն է եւ իրենք իրենց տանն են», իրենց մատնանշած Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում մոռացել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարած համաքաղաքային շաբաթօրյակի մասին: Այսօր՝ ապրիլի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես են Արտաշիսյան փողոցում գոյանում աղբի «բուրգեր», մինչդեռ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը ամեն երկուշաբթի քաղաքապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ կուրծք ծեծելով հայտարարում է, թե իր ղեկավարած վարչական շրջանում լուծված է աղբի խնդիրը: Մինչդեռ կադրերն այլ բան են հուշում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր