211652_close_icon
views-count43209 դիտում article-date 12:50 12-07-2024

Հակասանիտարական ու բարձիթողի վիճակ՝ Երևանում. Մալաթիայի թաղապետ մեծն Ռոմիկ Մխիթարյանը ձեռնոց է նետել «Եվրո 2024» ֆուտբոլի առաջնությանը ու իր համայնքում ստեղծվում են աղբի բուրգեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին Երևանում կարծես թե թիվ 1 անլուծելի խնդիրն է դարձել աղբահանությունը:

Տպավորություն է, որ վարչական շրջանների ղեկավարները «Եվրո 2024»-ին ձեռնոց են նետել ու պայքարում են, թե ում վարչական շրջանում ավելի շատ կլինեն աղբի բուրգեր:

Գրեթե ոչ մի վարչական շրջանում աղբահանությունը կատարյալ չէ: Սակայն եթե քաղաքացիները մոնիթորինգ անցկացնեն, առաջին հորիզոնականը կգրավի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար մեծն Ռոմիկ Մխիթարյանը, ով Վարդավառին լայն ժպիտով մի լուսանկար է հրապարակել, կարծես թե՝ իր ղեկավարած համայնքում չի տիրում գարշահոտություն, չկան պռնկեպռունկ լցված աղբարկղեր, մինչդեռ ամեն քայլափոխի Մալաթիա-Սեբաստիայում կտեսնես հակասանիտարական վիճակ, օրերով չհեռացված աղբ, իսկ գարշահոտն էլ քաղաքացին զգում է մի քանի հարյուր մետրից, քաղաքացին, ով կանոնավոր կատարում է վճարումները՝ աղբի հեռացման համար:

Արդյոք Մալաթիայի մեծն թաղապետ Ռ. Մխիթարյանը տեղյակ է, որ ինքը պարտավոր է հետևողական լինել, որպեսզի նման պատկեր չառաջանա:

SHAMSHYAH.com ահազանգած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներն ասում էին.

«Մի քանի օր է՝ չգիտենք՝ ինչ ա կատարվում մեր թաղապետի ու Երևանի քաղաքապետարանի չինովնիկների հետ: Որտեղ նայում ես՝ աղբամանները լցված են: Բնակիչներով չգիտենք՝ աղբը որտեղ լցնենք: Զանգահարում ենք թաղապետարան, քաղաքապետարանի թեժ գիծ, միայն պատասխանում են՝ ձեր զանգը գրանցել ենք, միջոցներ կձեռնարկենք: Ու մինչև այժմ միջոցներ են ձեռնարկում: Ամոթն էլ է լավ բան: Հետո էլ ասում են՝ թե թաղապետերը ամեն ինչ անում են, որպեսզի իր բնակիչները անհարմարություններ չզգան, իսկ մենք Մալաթիայի թաղապետի և Երևանի քաղաքապետարանի որոշ չինովնիկների անգործության պատճառով նման հակասանիտարական վիճակների ենք ականատես լինում»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր