211652_close_icon
views-count1721 դիտում article-date 14:07 14-04-2015

ԲՀԿ պատգամավորները հանդիպել են փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպեցին փոքր և միջին ձեռնարկությունների մի շարք ներկայացուցիչների հետ: ՓՄՁ ներկայացուցիչները դիմել էին ԲՀԿ խմբակցությանը` ապրանքների դրոշմապիտակավորման գործընթացում առաջացած մի շարք վարչարարական խնդիրների հետ կապված: ՓՄՁ ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներն առնչվում են փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող մեծաթիվ սուբյեկտների շրջանակի: Ստեղծված իրավիճակը լրջորեն խաթարում է ՓՄՁ-ների բնականոն գործունեությունը: Քննարկման արդյունքում որոշվեց խնդիրն ուղղել պատկան մարմիններին` միաժամանակ առաջարկելով ստեղծված իրավիճակի լուծման ուղիներ: ԲՀԿ-ն ՓՄՁ ներկայացուցիչներին վստահեցրեց, որ շարունակելու է հետևողական լինել ՓՄՁ ոլորտին առնչվող խնդրների լուծման հարցում: ԲՀԿ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր