1278 դիտում
22:13 15-09-2015
Քննարկվել են փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությանը խոչընդոտող կոռուպցիոն երևույթների կանխարգելման հիմնախնդիրները
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը սեպտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում կոռուպցիայի կանխարգելման հիմնախնդիրները:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ Կամո Ասատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, Գործարար միջավայրի բարելավման վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը, Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը:
Քննարկումն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներում փոքր և միջին բիզնեսի ներգրավման աշխատանքներին, այդ ուղղությամբ առավել արդյունավետ և գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման, ինչպես նաև՝ բիզնես հատվածի իրազեկման բարձրացմանը վերաբերող հարցերին:
Սուրեն Քրմոյանը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում հավանության արժանացած Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունից է բխում այնպիսի համալիր միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն կոռուպցիոն երևույթների զսպմանն ու նվազեցմանը, ինչպես նաև՝ կբացառեն հնարավոր ռիսկերը:
Նախարարի տեղակալն առաջարկել է համատեղ ուսումնասիրել բիզնեսին խոչընդոտող երևույթները, կազմել համապարփակ ծրագիր, որը կներառի փոքր և միջին ձեռնարկություններին որոշակի օգնություն ցուցաբերելուն, նրանց համար ցանկացած վարչարարությունը պարզեցնելուն, իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն առնչվող հիմնահարցեր:
Ըստ նրա՝ նման մոտեցումը կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ կարող է ունենալ անմիջական և արդյունավետ ներգործություն: Սուրեն Քրմոյանը ներկաներին խնդրել է փոքր և միջին ձեռնարկություններին աջակցել, ու նրանց համար ավելի պարզ և թափանցիկ միջավայր ստեղծելու ուղղությամբ կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն փոխանցել Արդարադատության նախարարությանը, որոնք կամփոփվեն, հարկ եղած դեպքում նաև կներկայացվեն հանրությանը և դրանց
հիման վրա, անհրաժեշտության դեպքում, կիրականացվեն փոքր և միջին բիզնեսի իրազեկման, կրթական ծրագրեր:
Նմանատիպ նյութեր
1525 դիտում
16:56 23-12-2016
ՊԵԿ-ը նախատոնական օրերին ձեռնարկում է կոռուպցիոն երևույթների կանխարգելման հատուկ միջոցառումներ
1718 դիտում
14:07 14-04-2015
ԲՀԿ պատգամավորները հանդիպել են փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ
1598 դիտում
08:25 15-09-2015
Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել.«Ժամանակ»
Այս բաժնից
637 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան