211652_close_icon
views-count1370 դիտում article-date 15:59 14-04-2015

Թմրամիջոց՝ գետակի ափին աճած կանեփի թփերից

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն Ապարանի ավտոկայանից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Սամվել Մ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 1,9 գ կանեփանման չորացված զանգված: Ըստ վերջինիս հայտարարության` թմրամիջոցը ձեռք է բերել 2014 թ. աշնանը՝ Ապարան քաղաքի ավտոկայանի մոտակայքով անցնող գետակի ափին աճած կանեփի թփերից` իր անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր