211652_close_icon
views-count1494 դիտում article-date 15:50 14-04-2015

Ռումինիան առաջարկում է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային տրիբունալ ստեղծել

Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն Բարսելոնում ԵՄ-ի և Հարավային հարևանության երկրների արտգործնախարարների հանդիպմանը հանդես է եկել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային տրիբունալի ստեղծման նախաձեռնությամբ։ Ինչպես տեղեկացնում է «ukrinform.ua»-ն, Ռումինիայի ԱԳՆ մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման մասնակիցները հետաքրքրությամբ են ընդունել առաջարկը։ Հաղորդվում է նաև, որ նախաձեռնությունն այս շաբաթ Բուխարեստում կքննարկեն իրավական ոլորտի փորձագիտական հանրության ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր