211652_close_icon

Իրանն առաջարկում է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պայմանագիր

views-count1465 դիտում article-date 10:54 29-09-2015
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ելույթով հանդես է եկել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում: Իր ելույթում նա առաջարկել է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ միջազգայնորեն ամրագրված իրավաբանական փաստաթուղթ: «Առաջարկում ենք, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարը ներառվի միջազգային իրավաբանական փաստաթղթի մեջ, որպեսզի ոչ մի երկիր չկարողանա օգտագործել ահաբեկչությունը՝ այլ երկրների գործերին միջամտելու նպատակով»,-ասել է Ռուհանին: Նա օրինակ է բերել ԱՄՆ-ին՝ ասելով, որ Իրաք ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը հանգեցրեց ողջ տարածաշրջանում ահաբեկչության տարածմանը:

Նմանատիպ նյութեր