211652_close_icon
views-count1848 դիտում article-date 09:54 15-04-2015

Ռուս գործարարները շուկայականից մի քանի անգամ ցածր գին են առաջարկում հայկական ապրանք արտահանած ընկերություններին. Ժողովուրդ

«Դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման ժամանակ այս տարի մի նոր երևույթ է սկսել ի հայտ գալ՝ հիմնականում փչացող ապրանքների դեպքում. «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ռուսական կողմի գործարարները, կամ այլ կերպ ասած՝ գնորդ կողմը, շուկայականից մի քանի անգամ ցածր գին է առաջարկում հայկական ապրանք արտահանած ընկերություններին՝ համոզված լինելով որ հայ գործարարը ստիպված է լինելու համաձայնել ցանկացած պայմանի: Բանն այն է, որ հայ գործարարները չեն կարողանում Ռուսաստանի տարածքում ավելի բարձր գնով իրացնել իրենց ապրանքը (ռուս գործարարները, ըստ ոլորտների, գործում են խիստ համաձայնեցված), ՌԴ-ի հարևան երկրներ էլ չեն կարողանում տանել (ԵՏՄ-ի անդամակցությունից հետո այդ գործընթացը անչափ բարդացել է), ուստի մնում է Հայաստան չվերադառնալու համար համաձայնել ցանկացած պայմանի: Այս գործելաոճի արդյունքում գրեթե զրոյական մակարդակի է հասել ՀՀ-ից դեպի ՌԴ ապրանքաշրջանառությունը: Եվ այն խոստումը, թե ԵՏՄ մտնելով՝ մեծ շուկա է բացվում, «քամի տատանելու» պես մի բան էր»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր