211652_close_icon
views-count1818 դիտում article-date 18:14 26-03-2015

Արարատում պարարտանյութ կգնեն շուկայականից ցածր գներով

ՀՀ կառավարության «Գյուղատնտեսության աջակցություն» ծրագրով շարունակվում է գյուղացիներին ցուցաբերվող օգնությունը: Շուկայականից զգալի ցածր գներով այս տարի ևս Արարատի մարզի գյուղացիները կգնեն ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ, որոնք տալիս են գյուղացիներին համայնքապետերի վաղօրոք ներկայացրած հայտերի հիման վրա: Մարզին հատկացվել է 3846 տ ազոտական (1 պարկը` 6000 դրամ), 191,8 ֆոսֆորական (1 պարկը` 7000 դրամ), 204,55 տ կալիումական (1 պարկը` 7000 դրամ), պարարտանյութ, ինչպես նաև 299,700լ դիզելային վառելանյութ (1 լ ` 350 դրամ): Շարունակվում է պարարտանյութերի և դիզելային վառելանյութի ներկրումը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն անձամբ հետևում է ներկրման ու հասցեականության ապահովման աշխատանքներին: Ծրագիրը շարունակական է:

Նմանատիպ նյութեր