775 դիտում
14:30 15-04-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, շնորհավորել նրան Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պարոն Պանկինի փորձն ու գիտելիքները նոր խթան կհաղորդեն բանկի զարգացմանը: Նախագահը բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ մեր երկիրը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը ԵԶԲ հետ՝ քննարկելով Հայաստանի համար առաջնահերթ և հեռանկարային ծրագրերի իրագործմանը բանկի ներգրավվածության հնարավորությունները:
ՀՀ Նախագահը և ԵԶԲ վարչության նախագահը երկուստեք նշել են, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հեռանկարներ և բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստան-ԵԶԲ փոխգործակցությունը զարգացնելու համար:
Դմիտրի Պանկինը գոհունակությամբ է խոսել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4) նախագծի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման վերաբերյալ, որի մասին համաձայնագիրը երեկ ստորագրվել է ՀՀ կառավարությունում: Նա նշել է, որ բանկը հետաքրքրված է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, լեռնահանքային արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում Հայաստանում ծրագրերի իրագործմամբ և ուրախ է, որ այդ ոլորտները նաև Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների շարքում են:
Նմանատիպ նյութեր
8145 դիտում
17:46 07-07-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինին
7084 դիտում
16:55 07-07-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
1161 դիտում
18:23 16-10-2015
Վարչապետն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
Այս բաժնից
706 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
967 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
811 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը