211652_close_icon
views-count1103 դիտում article-date 22:39 15-04-2015

Հայ եւ շվեյցարացի հնագետները կհամագործակցեն

Այսուհետ ԵՊՀ գիտնականները հնագիտության բնագավառում համագործակցելու են Ժնևի համալսարանի գործընկերների հետ: Խոստումնալից համագործակցության սկիզբն արդեն դրված է. ԵՊՀ-ում էին հյուրընկալվել Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը և Ժնևի համալսարանի երկու պրոֆեսորներ Լորենց Է. Բաումերը և Ժան Տերիերը: Պրոֆեսոր Լորենց Բաումերը խոսեց այն հետազոտությունների մասին, որոնք իրենց համալսարանը կատարել է Միջերկրածովյան ավազանում: Հնագիտական պեղումները մասնավորապես իրականացվել են Իտալիայի և Հունաստանի որոշ ափամերձ շրջաններում: Նրա խոսքով՝ մի առանձին հետաքրքրություն են ներկայացնում Հունաստանում կատարվող պեղումները: Քանի որ միջնադարից մինչ հիմա Միջերկրական ծովի մակարդակը բարձրացել է 120 մետրով, հետևաբար հնագիտական մի շարք շերտեր ուսումնասիրելու համար կատարվում են ստորջրյա պեղումներ: Մյուս պրոֆեսորը՝ Ժան Տիրերն էլ խոսեց Ժնևի կանտոնում իրականացվող հնագիտական աշխատանքների ու հնագիտական ժառանգության արժևորման մասին: Նախքան դասախոսությունը շվեյցարացի հյուրերը այցելել էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոն ու քննարկել առաջիկա համագործակցության ձևաչափը:

Նմանատիպ նյութեր