211652_close_icon
views-count2353 դիտում article-date 14:00 22-08-2015

Մեքսիկայում հնագետները պեղել են մարդկային ոսկորներից կազմված պատ

Մեքսիկայի մայրաքաղաքում հնագետները հայտնաբերել են ացտեկների ժամանակաշրջանի մարդկային ոսկորներից ու գանգերից կազմված պատ: Դրա հարեւանությամբ գտնվել են շրջանաձեւ դասավորված մարդկային գանգեր: Գտածոն թվագրվում է XV-XVI դդ.: Ոսկորներով պատի երկարությունը 34 մետր է: Մասնագետները կարծում են, որ այն ացտեկների երբեմնի մայրաքաղաքի տարածքում է գտնվում: Հնագետների խոսքով՝ ոսկորները պատկանում են ացտեկների թշնամիներին, որոնց զոհաբերել են:

Նմանատիպ նյութեր