211652_close_icon
views-count19915 դիտում article-date 09:55 16-04-2015

Վայոց Ձորի մարզում 34-ամյա վարորդն ավտոմեքենայով հարվածել է ձիուն. ուղևորը տեղում մահացել է. վարորդը հիվանդանոցում է. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՃՈ-ն ուշացումով է բարեհաճել դեպքի վայր

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 8.2-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ, 34-ամյա Խաժակ Ենոքյանը իր վարած Վազ 21121 մակնիշի 34 AV 098 համարանիշի ավտոմեքենայով Շատին գյուղի ուղղությամբ ընթանալիս հարվածել է ճանապարհի աջ հատվածում գտնվող ձիուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածելուց հետո ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ նրա համագյուղացի, 26-ամյա Կարեն Սմբատյանը տեղում մահացել է, իսկ Խ. Ենոքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի հարվածից ձին սատկել է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչ Ա. Ադամյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ տեղեկությունների՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները ուշացումով են ժամանել դեպքի վայր և միայն օպերատիվ են գործել դի տեղափոխող բրիգադն ու քննչական խումբը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր