211652_close_icon
views-count77139 դիտում article-date 10:49 07-08-2019

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ 57-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջնակի․ վերջինս տեղում մահացել է․ Մարտունու ոստիկաններն ու Ճանապարհային ոստիկանները չեն բարեհաճել ժամանել դեպքի վայր

Երեկ, օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ 57-ամյա Մանվել Գաբրիելյանը իր վարած «ԳԱԶել» մակնիշի 13 OO 342 համարանիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ 3-ամյա Ալլա Վ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով՝ երեխան տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը։ Սակայն Ոստիկանության Մարտունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներից ոչ ոք չի բարեհաճել ժամանել դեպքի վայր։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր