211652_close_icon
views-count1525 դիտում article-date 10:30 16-04-2015

ՀԷՑ–ը հերթական անգամ կտուգանվի՝ այս անգամ արդեն 20 մլն դրամի չափով. Ժողովուրդ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ապրիլի 18-ին հերթական անգամ կտուգանվի՝ այս անգամ արդեն 20 մլն դրամի չափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշված օրը կայանալիք նիստի օրակարգում քննարկելու է ՀԷՑ-ին տուգանելու մասին նախագիծը: Իսկ պատճառն այն է, որ ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրել իր հատուկ հաշիվներին, այլ ինչ-որ ուրիշ բանկային հաշիվների է ուղարկել: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀԷՑ-ին չի հետաքրքրում, թե ինչ է գրված ՀՀ օրենսդրությունում, և ինչ է ասում ՀԾԿՀ-ն: Այս ընկերությունը սպառողներից հավաքագրված գումարները տնօրինել և տնօրինում է իր հայեցողությամբ: Իսկ այն փաստը, որ արդյունքում հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր են կուտակվում, իրենց ոչ էլ հետաքրքրում է: ՀԷՑ-ում համոզված են, որ նույն ՀԾԿՀ-ն՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, ականջները կախ կբարձրացնի էլէներգիայի սակագինը, և պարտքերը հայ սպառողները «կփակեն»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր