211652_close_icon
views-count1553 դիտում article-date 09:25 13-07-2022

ՀԷՑ-ը կտուգանվի 20 մլն դրամի չափով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի 20 մլն դրամի չափով: Այս մասին այսօր որոշում կկայացնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար:

Պարզվում է, որ ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չի պահպանել սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման համար սահմանված ժամկետները, ինչն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, իսկ ընկերության ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել վերջինիս պատասխանատվության չենթարկելու համար:

Օրինակ՝ 2021 թվականի 4-րդ եռամսյակի մասով՝ 235, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի մասով 308 դիմող անձանց սպառման համակարգերը հաշվետու եռամսյակի ավարտի դրությամբ միացված չեն եղել էլեկտրական ցանցին, միացվել են ավելի ուշ: Կբողոքարկի արդյոք ՀԷՑ-ը հանձնաժողովի որոշումը՝ ցույց կտա ժամանակը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր