211652_close_icon

Զենք-զինամթերք՝ Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող չգործող սրճարանի տարածքում

views-count1673 դիտում article-date 14:16 17-04-2015
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող չգործող սրճարանի տարածքում զենք-զինամթերք է թողել: Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնականի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր