211652_close_icon
views-count64828 դիտում article-date 10:20 06-04-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. ՌԴ 2 քաղաքացի կոտրել են «МЯТА LOUNGE» սրճարանի դռան ապակիները, պառճառաբանելով, որ սրճարանի աղմուկը խանգարում է իրենց անդորրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Քոչարյան փողոցում գործող «МЯТА LOUNGE» սրճարանի ապակյա դուռը կոտրել են և ներսում վիճաբանություն է տեղի ունենում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:  

Տեղում նույն վաշտի պարեկ Վահրամ Գալստայնն ու կրտսեր պարեկ Թելման Ասատրյանը կարողանում  են ճիշտ կողմնորոշվել, ու նշված վայրից խուլիգանություն և գույքի դիտավորյալ վնասում կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխում 2 քաղաքացու:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք Հայաստանի և ՌԴ քաղաքացիներ՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Հ-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Կ-ն են:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, իսկ Վահե Հ.-ն կասկածվում է ապակին կոտրելու մեջ:

Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանել են նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են Հայաստան, սրճարանի վերևի հարկերից մեկում բնակվում են ու սրճարանի աղմուկը խանգարում է իրենց անդորրը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր