211652_close_icon
views-count978 դիտում article-date 13:02 17-04-2015

«Ալ Ղաիդայի» հետ կապված եմենյան ցեղախմբերը գրավել են ռազմավարական նշանակության օբյեկտներ

Արաբական թերակղզում «Ալ Ղաիդայի» հետ կապված եմենյան ցեղախմբերը Հադրամաութ գավառում գրավել են նավթալցման տերմինալը և մոտակայքում գտնվող օդանավակայանը: Հաղորդվում է, որ ռազմավարական նշանակության օբյեկտները հսկող զինվորները դիմադրություն չեն ցուցաբերել: «Ալ Ղաիդայի» զինյալները գրավել են նաև Ալ-Մուկալա քաղաքում տեղակայված Հակաօդային պաշտպանության շտաբը: Գրավման սպառնալիքի ներքո է նաև հարևան գավառի գազի տերմինալը, որտեղ գտնվում է բնական գազի հեղուկացման խոշոր ձեռնարկությունը:

Նմանատիպ նյութեր