211652_close_icon
views-count1455 դիտում article-date 17:26 17-04-2015

Ցուցահանդես, որ արտահայտում է հայ ժողովրդի մեծ ցավը, վերածնունդն ու պայքարի ոգին. լուսանկարներ

Ապրիլի 17-ին Երևանի Կոմիտասի անվան այգում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ուսանողական խորհրդի համատեղ ջանքերով կազմակերպվեց ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսին ներկայացված էին ԵԳՊԱ դիզայնի ֆակուլտետի ուսանողների շուրջ 60 աշխատանքներ: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը ողջունեց ներկաներին: «Նման միջոցառումները երիտասարդ ստեղծագործողներին արտահայտվելու, իրենց հույզերը դրսևորելու հնարավորություն են տալիս: Այս պաստառները հետագայում կներկայացվեն նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մյուս միջոցառումների ժամանակ»,- նշեց Կարեն Ավագյանը: Ինչպես նշեց ԵԳՊԱ ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանը, Գեղարվեստի ակադեմիան չէր կարող անմասն մնալ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող ծրագրերից, և այդ նպատակով կիսամյակի սկզբում դիզայնի ֆակուլտետի ուսանողներին որպես կուրսային աշխատանք հատուկ հանձնարարություն էր տրվել պատրաստել թեմատիկ աշխատանքներ: Ցուցահանդեսի նպատակն է՝ հնարավորություն տալ ուսանողներին Ցեղասպանության վերաբերյալ իրենց պատկերացումները, մտքերն ու զգացմունքներն արտահայտել պաստառների վրա: Այն հարցին, թե ինչ տվեց ցուցահանդեսին մասնակցությունը, և ինչ զգացումներ են ապրել աշխատանքները պատրաստելիս, ուսանողուհիներից Լիլիթ Բավիկյանը նշեց, որ այս նախաձեռնությունն իրեն նախևառաջ տվեց մեծ փորձ և հնարավորություն՝ արտահայտելու Մեծ եղեռնի հետ կապված մտքերը։ Աշխատանքների պատրաստումը սկզբնական շրջանում բավականին բարդ է եղել, քանի որ ցանկացել է ներկայացնել մեծ ցավը, սակայն ընթացքում հասկացել է, որ պետք է ցույց տա նաև հայ ժողովրդի վերածնունդն ու պայքարի ոգին։ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ ԵԿ միջոցառումների շարքը շարունակվում է: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր