211652_close_icon
views-count1588 դիտում article-date 13:49 26-06-2015

Պարել ենք, պարում ենք ու դեռ պետք է պարենք. Բաղրամյան պողոտայում հաղթական ոգին նաեւ երգ ու պարով են արտահայտում

Բաղրամյան պողոտայում արդեն 4-րդ օրն է, ինչ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են, սակայն ցույցի մասնակիցները ոչ միայն չեն հոգնել եւ հիասթափվել, այլեւ շարունակում են երգ ու պարով է՛լ ավելի աշխուժացնել իրենց միացած քաղաքացիներին: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նոր եկող քաղաքացիներն էլ իրենց հերթին սիրով նրանց հետ պարի են բռնվում: Ակցիայի մասնակիցներից մեկը նկատեց, որ՝ պարել ենք, պարում ենք ու դեռ պետք է պարենք: Հավաքվածները հիմնականում Քոչարի են պարում, մի պար, որը հայը միշտ պարել է թե՛ պատերազմի դաշտում, թե՛ հաղթանակները նշելիս: Իսկ ովքեր էլ այս պահին չեն պարում, ծափերով են ողջունում պարողներին: Նշենք, որ արդեն 3-րդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր