2835 դիտում
11:11 18-04-2015
15 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբի եղբորորդին առողջական խնդիրներ ունի և այս պահին բուժկետում է
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդին` Ստեփան Հակոբյանը, ով Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության համար դատապարվել է 15 տարվա ազատազրկման, առողջական խնդիրներ ունի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հետազոտության է ենթարկվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ այժմ դատապարտյալը Նուբարաշեվ քրեակատարողական հիմնարկի բուժկետում է: Հարցին, թե վիրահատության անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, պատասխանեց, որ այս պահին վիճակը նորմալ է, բայց սպասում են ստուգման պատասխաններին, դրանից հետո նոր պարզ կդառնա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստեփան Հակոբյանը առողջական խնդիրներ ունի եւ բանտախցից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գոռ Ղլեչյանը: Նա նշել էր, որ Ս. Հակոբյանը սրտի, ուղեղի հետ կապված խնդիրներ ունի եւ դատապարտյալների հիվանդանոցում բուժում է ստացել:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նույնպես դատավճիռը բեկանելու Ստեփան Հակոբյանի փաստաբանի պահանջը վարույթ չէր ընդունել:
Նմանատիպ նյութեր
2726 դիտում
15:56 07-02-2014
15 տարվա ազատազրկման դատապարտված Լեդի Հակոբի քրոջ որդու փաստաբանը պահանջով դիմել է արդարադատության խորհրդին
5660 դիտում
17:48 02-04-2014
Նախկին պատգամավոր «Լեդի Հակոբի» եղբոր որդուն դատարանը ցմահ չազատազրկեց
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան