211652_close_icon

Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառում՝ Վանաձորի թիվ 30 դպրոցում

views-count1926 դիտում article-date 15:42 19-04-2015
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մի խումբ պաշտոնատար անձինք Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցում ներկա գտնվեցին դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Դպրոցի տնօրեն Սուսաննա Դարբինյանը հյուրերին և ներկաներին ողջունեց ասմունքով: Երեխաները, հայոց պատմության այդ ցավալի էջին պատմական անդրադարձ կատարելով, պայքարի ու պահանջատիրության կոչ հնչեցրեցին: Անմոռուկի պատկեր կառուցելով՝ նրանք դատապարտեցին Թուրքիայի կողմից իրականացված բոլոր ոճրագործությունները: Վերջում մարզի ղեկավարը դպրոցի տնօրինությանը, կոլեկտիվին ու աշակերտներին շնորհակալություն հայտնեց բովանդակալից միջոցառման կազմակերպման համար:

Նմանատիպ նյութեր