23835 դիտում
10:35 25-04-2017
Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 24-ին, Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-ամյակին նվիրված միջոցառում, որի նախաձեռնությունը պատկանում էր դպրոցի փոխտնօրեն Սյուզաննա Մալումյանին և կազմակերպիչ Հայարփի Սարգսյանին։
Միջոցառումը տեղի ունեցավ երեկոյան ժամը19։00-ին, որի ընթացքում աշակերտները դպրոցի բակում ասմունքեցին Պարույր Սևակի «Ղողանջ Եղեռնական»-ը, երգեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված երգեր և կատարեցին պար-բեմադրություն։
Այնուհետ դպրոցի բակում կազմակերպվեց մոմավառություն, որն իրականացվեց դպրոցի տնօրինության կողմից։ Առաջին մոմը դրեց դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը, որից հետո դպրոցի 102 աշակերտներ 102 մոմի լույսի օգնությամբ ստացան խաչի պատկեր։ Իսկ մոմավառության ավարտին աշակերտները խաչի 4 կողմից երկինք բաց թողեցին օդապարուկներ, որոնք խորհրդանշում էին անմեղ զոհերի հոգիների ճախրանքն ու թռիչքը։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
Նմանատիպ նյութեր
21703 դիտում
21:05 11-05-2019
Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հայոց այբուբեն» խորագրով հանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ