211652_close_icon
views-count1343 դիտում article-date 16:39 20-04-2015

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ «Հոգու կանչ» խորագրով միջոցառումը

Ապրիլի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ «Հոգու կանչ» խորագրով միջոցառումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կյանքի էր կոչվել Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի համատեղ ջանքերով: Միջոցառման մեկնարկը տրվեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի և Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու «Արարատ» երգչախմբի կողմից` Տերունական աղոթքով: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Կոմիտաս Վարդապետի կողմից մշակված հայ ազգային երգն ու երաժշտությունը, որոնք կատարվեցին լարային կվարտետի, փողային անսամբլի, երգչախմբի և անհատ կատարողների կողմից: Երգչախմբի կատարմամբ հնչեցին նաև հատվածներ Մակար Եկմալյանի պատարագից: Ընտրվել էին այնպիսի ստեղծագործություններ, որոնց միջոցով հնարավոր եղավ առավելագույնս արտահայտել հայ ժողովրդի մեծ ցավն ու վիշտը` կապված մեկ դար առաջ իրականացված ոճրագործության հետ։ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ողջունելով երիտասարդների նախաձեռնությունը, խորհրդանշական համարեց այն փաստը, որ Կոմիտասի գործերն այսօր հնչում են հենց նրա անունը կրող թանգարան-ինստիտուտում, որտեղ ամփոփված են մեծ Վարդապետի մասունքները։ Ներկայացված ստեղծագործությունները մեր հոգու կանչն են, որին միշտ պետք է ունկնդիր լինի երիտասարդությունը, նշեց Կարեն Ավագյանը։ «Հոգու կանչ» խորագրով միջոցառումն ուղեկցվեց ներկաներին Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշանների բաժանմամբ: Հավելենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակական են: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [img]/ups/images/0010360001429531109261918.jpg[/img][img]/ups/images/0477281001429531107278994.jpg[/img]

Նմանատիպ նյութեր