211652_close_icon
views-count1549 դիտում article-date 17:51 20-04-2015

Սպանվել է «Իմարաթ Կավկազ»-ի առաջնորդ՝ Դոկու Ումարովի հետևորդ Ալիասխաբ Քեբեկովը

Դաղստանում իրականացված հատուկ նշանակության գործողությունների արդյունքում ոչնրացվել է «Իմարաթ Կավկազ» ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդ Ալիասխաբ Քեբեկովը, ով խմբավորման նախկին առաջնորդ՝ հայտնի Դոկու Ումարովի սպանությունից հետո դարձել էր խմբավորման առաջնորդը: Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՌԴ Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովին: Հայտարարության մեջ ասված է. «Նախնականորեն հանցագործները ճանաչվել են որպես Ալիասխաբ Քեբեկով (1972 թ-ի ծնված), ով 2014 թ. փոխարինել է «Իմարաթ Կավկազ»-ի առաջնորդ Դոկու Ումարովին, Շամիլ Հաջիև (1982 թ. ծնված), Դաղստանի Ունցուկուլսկի շրջանում գործող ընդհատակյա հանցախմբի ղեկավարը, Օմար Մագոմեդով (1980 թ-ին ծնված), այսպես կոչված, Կենտրոնական ընդհատակյա հանցախմբի ղեկավար»:

Նմանատիպ նյութեր