211652_close_icon
views-count1915 դիտում article-date 11:48 08-04-2014

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է Դոկու Ումարովի մահը

Կասեցվել է Իմարաթ-Կովկաս» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը: Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը՝ հանդես գալով Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովում՝ հաստատելով ահաբեկիչ Դոկու Ումարովի ոչնչացման փաստը: «Անցկացված օպերատիվ-մարտական գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Իմարաթ-Կավկազ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ումարովը»,-ընդգծել է նա: Բորտնիկովը նշել է նաև, որ 2014 թվականի առաջին քառամսյակում անցկացվել է 33 ահկաահաբեկչական գործողություն, ոչնչացվել է ակտիվ հանցախմբերի 13 առաջնորդ և 65 անդամ:

Նմանատիպ նյութեր