211652_close_icon
views-count1031 դիտում article-date 20:25 20-04-2015

Մինչև 2051 թ. բրիտանացիների մոտ քառորդ մասը (24%) էթնիկ փոքրամասնություն կլինի. Times

Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքի համալսարանի նոր ուսումնասիրության արդյունքների համաձայն, մինչև 2051 թ. բրիտանացիների մոտ քառորդ մասը (24%) էթնիկ փոքրամասնություն կլինի: Ինչպես հայտնում է «The Times»-ը, փորձագետների կանխատեսմամբ, դա տեղի կունենա պակիստանյան, բանգլադեշյան և աֆրիկյան ծագմամբ քաղաքացիների շրջանում ծննդաբերության բումի պատճառով: Մասնագետները նաև կանխատեսում են, որ Մեծ Բրիտանիայի բնակչությունը 2011 թ. 63,4 մլն-ից 2051 թ. կհասնի 77,4 մլն-ի: Իր հերթին մեկ այլ բրիտանական թերթ՝ «The Daily Mail»-ը նշում է, որ 2010 թ. հուլիսին Լիդսի համալսարանի փորձագետները կանխատեսում էին, որ մինչև 2051 թ. էթնիկ փոքրամասնությունները կկազմեն երկրի բնակչության մոտ մեկ հինգերորդ մասը:

Նմանատիպ նյութեր