1409 դիտում
15:46 01-09-2016
Բրիտանացիների գերակշիռ մասը դեմ է, որպեսզի մուսուլման կանայք բուրկինի կրեն
YouGov հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ Մեծ Բրիտանիայի բնաչության մեծ մասը չի ցանկանում լողափերին տեսնել բուրկինիով կանանց (մուսուլման կանանց փակ լողազգեստ), գրում է The Independent թերթը։
Հարցվածների 57 տոկոսը դեմ է բուրկինի կրելուն և ընդամենը 25 տոկոսն է կողմ դրան։ Միևնույն ժամանակ 18-24 տարեկան հարցվածներն են կողմ բուրկինիին, իսկ կտրականապես դեմ են 65 տարեկանից բարձր քաղաքացիները։ Այսպես, տարեց բրիտանացիների 78 տոկոսը դեմ է բուրկինիին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նիսս քաղաքում հուլիսին տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հետո մի քանի քաղաքներ արգելեցին բուրկինի կրելը։ Ավելի ուշ Ֆրանսիայի պետական խորհուրդն անօրինական ճանաչեց այդ արգելանքները և թույլատրեց մուսուլման կանանց լողափերին կրել բուրկինի։
Նմանատիպ նյութեր
3443 դիտում
19:54 13-08-2017
Բրիտանացիների գերակշիռ մասը դժգոհ է վարչապետ Մեյի վարած քաղաքականությունից
3235 դիտում
15:50 18-08-2016
Ֆրանսիական ևս 3 քաղաքներ «պատերազմ են հայտարարել» բուրկինի կրելու դեմ
Այս բաժնից
1063 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
832 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
913 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ